Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երկամարտի ևս երկու բրոնզ

Երկամարտի ևս երկու բրոնզ
25.09.2013 | 11:27

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում (20 եւ 23 տարեկաններ) Սմբատ Մարգարյանի երկամարտի բրոնզից հետո նույնպիսի մրցելույթներ են ունեցել նաեւ Իզաբելա Յայլյանն ու Վլադիկ Կարապետյանը (20 տարեկաններ): 58 կգ քաշային կարգում Իզաբելան երկամարտում ցույց է տվել 182 (82+100), Վլադիկը` 288 (127+161) կգ արդյունք: Նրանք փոքր բրոնզե մեդալ են շահել նաեւ առանձին վարժություններում` առաջինը` պոկում, երկրորդը` հրում վարժությունում: 69 կգ քաշային կարգում, ի դեմս Վարդան Միլիտոսյանի, մենք ունեցել ենք նաեւ երկրորդ մասնակից: Երկամարտում Վարդանը ցույց է տվել չորրորդ արդյունքը` 285 (130+155) կիլոգրամ, սակայն անմասն չի մնացել մեդալներից: Նրա նվաճած փոքր բրոնզը պոկում վարժությունից է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ